ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մարտի 31-ին Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին ամերիկացի դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում:
Ջեյմս Ուորլիքը գոհունակություն է հայտնել հանդիպման կապակցությամբ: Դիվանագետները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը:
Նշենք, որ մարտի 31-ից ապրիլի 1-ն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվում է միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը: