տուն Արցախ Ուորլիքը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին

Ուորլիքը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին

107
0

790bb36f892418b3b2a73e75fd8851c9

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շտապ կարգով տարածաշրջան այցելելու ծրագիր չունեն. ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Դիվանագետը նշել է, որ նախագահների համաձայնությամբ հունիսին նախատեսված գագաթնաժողովը կազմակերպելու նպատակով համանախագահները հույս ունեն հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:

«Մեր նպատակն է հիմք ստեղծել բանակցությունների համար, որոնք կհանգեցնեն համապարփակ խաղաղ համաձայնագրի»,- ասել է Ուորլիքը: