տուն Լուրեր Ուորլիքը` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

Ուորլիքը` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

80
0

rus141648747044

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատելու ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ` տևական խաղաղության հասնելու համար. հայտնում է իրանական Trend գործակալությունը:

Դիվանագետը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կհաջողվի Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:

Ուորլիքի խոսքով` առաջիկա հանդիպմանը կողմերը կկարողանան քննարկել հակամարտության վերաբերյալ առանցքային հարցեր, մասնավորապես, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

«Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ, որպեսզի կազմակերպենք հաջորդ հանդիպումը»,- ասել է Ուորլիքը: