տուն Լուրեր Ուորլիքը՝ Եվրոպական դատարանի որոշման մասին

Ուորլիքը՝ Եվրոպական դատարանի որոշման մասին

94
0

d5130b56f8996a5bfb77a2949a295b15

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի  որոշումը չի փոխում  կողմերի՝  ղարաբաղյան հակամարտության  կարգավորման հարցում որեւէ աշխատանք տանելու ուղղությամբ։ Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով NEWS.am-ի թղթակցի հարցը՝ կապված  «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վերջերս կայացրած որոշման հետ։

«Համանախագահներին հանձնարարված է աշխատել կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ լուծման ուղղությամբ։ ՄԻԵԴ-ի որոշմամբ չի փոփոխվում ոչ կողմերի դիրքորոշումները, ոչ էլ նրանց պատրաստակամությունը՝ որ աշխատեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Ջեյմս Ուորլիքը։