տուն Լուրեր Ուորլիքը կոչ է անում իջեցնել լարվածության մակարդակը

Ուորլիքը կոչ է անում իջեցնել լարվածության մակարդակը

99
0
791653
«Լեռնային Ղարաբաղի շփման գծով անօդաչու սարքերի օգտագործման մասին հաղորդագրությունները պրովոկացիա է։ Կողմերը պետք է իջեցնեն լարվածության մակարդակը»,-  Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Հիշեցնենք, որ երեկ  Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ժխտել է  ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե իբր իրենց կողմից հայկական անօդաչու սարք է ոչնչացվել։ «Մեր ճշտված տվյալներով, ադրբեջանական կողմից խփվել է հենց իրենց անօդաչու սարքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։