Ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը համարում է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բոլոր շանսերն ունի 2016թ.-ին ԱՄՆ-ի նախագահի աթոռը զբաղեցնելու համար: Այս մասին գրում է Fortune ամսագիրը:
«Հիլարին կհաղթի: Ես մտադիր եմ դրա վրա խաղադրույք կատարել, իսկ ես նման բաները հենց այնպես չեմ անում», — հայտարարել է միլիարդատերը:
Նշենք, որ նախկին առաջին տիկինը 2016թ.-ին կայանալիք ընտրությունների հավանական 16 հաղթողներից մեկն է: Այդ մասին են վկայում Gallup վերլուծական ընկերության անցկացրած հարցման արդյունքները:
Քլինթոնը, հարցվածների մեծամասնության կարծիքով, բոլոր բաղադրիչների համադրությամբ ավելի շատ շանսեր ունի դառնալ նախագահ, քան մնացած 15 թեկնածուները: Հղորդվում է, որ նա նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին որոշում կընդունի հաջորդ տարվա սկզբին:
Որպես հավանական թեկնածուներ են դիտարկվում նաև Հանրապետական կուսակցությունից Արկանզաս նահանգի սենատոր Մայք Հաքաբին, Կենտուկի նահանգի սենատոր Ռենդ Փոլն, ինչպես նաև Մասաչուսեթսի սենատոր, դեմոկրատ Էլիզաբեթ Ուորենը: