տուն Լուրեր Ում են բարեկամ համարում ռուսները, եւ ունե՞ն, արդյոք, բարեկամ

Ում են բարեկամ համարում ռուսները, եւ ունե՞ն, արդյոք, բարեկամ

131
0

51344

Ռուսաստանցիներն իրենց թշնամի են համարում ԱՄՆ-ին, Ուկրաինային և Թուրքիային: Այս մասին գրում է «Ведомости»-ի թերթը՝ հրապարակելով վերջին հարցման տվյալները, համաձայն որի հարցման մասնակիցների 72 տոկոսը Ռուսաստանին թշնամի երկիր Է համարում ԱՄՆ-ին, 48 տոկոս-ը՝ Ուկրաինային, 29 տոկոսը՝ Թուրքիային: Ի դեպ, 2015 թվականի հարցման ժամանակ Թուրքիային որպես թշնամի էր բնորոշել հարցման մասնակիցների ընդհամենը 1 տոկոսը:

Ռուսաստանի թշնամի երկրների ցանկին քաղաքագետ Գագիկ Համբարյանը ավելացնում է ևս մի քանիսին՝ նշելով, որ այս պահին Ռուսաստանը բավականին բարդ իրավիճակում է. «Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո վերջինիս դեմ դուրս եկան Արևմուտքի գրեթե բոլոր խոշոր քաղաքական ուժերը , լինեն դրանք Եվրամիության երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան:

Ռուսաստանի դեմ կիրառվող  պատժամիջոցներին միացել է նաև աշխարհի հզոր տնտեսություններից մեկը՝ Ճապոնիան: Այս ամենին պետք է գումարենք այն հանգամանքը, որ նավթի գների անկումը ևս պայմանավորված էր հակառուսական քաղաքականության հետ, դրանց միացան Պարսից Ծոցի պետությունները, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ»:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի համար «թշնամի» երկրներն են ԱՄՆ-ն, Կանադան, Եվրամիության երկրները և կոնկրետ ՆԱՏՕ-ի անդամ երկրները. «Այստեղ մենք նաև պետք է առանձնացնենք այն երկրները, որոնք քիչ թե շատ լոյալ քաղաքականություն են վարում Ռուսաստանի նկատմամբ, բայց միևնույն  ժամանակ իրենք էլ այդքան ռուսամետ չեն, դրանք են՝ Հուսաստանը, Չեխիան»:

Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, ըստ Գագիկ Համբարյանի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառում են, բայց բացահայտ Ռուսաստանին թշնամի համարել չեն կարող:

Հարցման մասնակիցները առանձնացրել են նաև Ռուսաստանին բարեկամ երկրներին՝ նշելով Բելառուսին, Ղազախստանին և Չինաստանին: Նաև նշենք, որ 10 տոկոսով բարձրացել է Սիրիային բարեկամ երկիր համարողների թիվը։

Չնայած ռուսաստանցիներն իրենց բարեկամների շարքերը դատարկ չեն տեսնում, այնուամենաչնի,  Գագիկ Համբարյանը նկատեց, թե Ռուսաստանն էլ չգիտի՝ ով է իր համար բարեկամ երկիր.«Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը այն երկրների նկատմամբ, ովքեր համարվել և համարվում են Ռուասաստանին բարեկամ, ուղղակիորեն թշնամական է: Հիմա Ռուսասատանը, որպես այդպիսին, բարեկամ չունի: Նա չի գնահատում իր բարեկամներին և շատ վատ հարաբերություններ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ: Ես չգիտեմ գոնե մեկ հանարապետություն, որի հետ Ռուասսատանն ունենա շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ»:

Այնումենայնիվ, չնայած առկա խնդիրներին՝ քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանը փոքրիշատե նորմալ հարաբերությունների մեջ է Բելառուսի և Ղազախստանի հետ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին՝  Գագիկ Համբարյանը հավելեց.«Չես հասկանում, թե Ռուսաստանն Ադրբեջանի հետ ինչ սիրախաղ է տանում, այն դեպքում, երբ պաշտոնական Մոսկվան շատ լավ գիտի, որ Ադրբեջանը տարածաշրջանում ուղղակիորեն վարում է հակառուսական քաղաքականություն՝ լինելով Թուրքիային դաշնակից»:

Իսկ Ռուսաստանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին քաղաքագետը տարակուսեց.«Ռուսաստանը կամ չի գնահատում մեզ, կամ իրականում չի հասկանում, թե ինչ է անում, ահռելի քանակով զենք վաճառելով մեր թշնամուն: Մեր տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը տարօրինակ է»: