տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում զոհերի թիվը գերազանցել է 5350-ը

Ուկրաինայում զոհերի թիվը գերազանցել է 5350-ը

90
0

ukraine2014-10-13t123819z1012191362gm1eaad1koq01rtrmadp3ukraine-crisis

Ուկրաինայում զինված հակամարտության զոհ է դարձել 5358 մարդ: Զոհերն արձանագրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասնյակը, որը համակարգվում է Ժնև քաղաքից:

Վարչության տվյալներով` 2014 թվականի ապրիլից մինչև փետրվարի 2-ը վիրավորվել է 12235 մարդ:

Հունվարի 21-ի դրությամբ՝ զոհերի թիվը կազմում էր 5086 մարդ: Շուրջ 1,5 մլն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրերը: Դրանցից 920 հազարը ներքին տեղահանվածներ են, 600 հազարը լքել են Ուկրաինայի տարածքը` հիմնականում տեղափոխվելով Ռուսաստան: