տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում զինված հակամարտության զոհերի թիվը հասել է 5200-ի

Ուկրաինայում զինված հակամարտության զոհերի թիվը հասել է 5200-ի

71
0

296076

Ուկրաինայում զինված հակամարտությունից ի վեր զոհվել է 5187 մարդ, 11515 մարդ վիրավորվել է։ Նման տվյալները Ժնևում ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվելը։

Ուկրաինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ջովաննա Բարբերիսն ասել է, որ Դոնեցկում ռմբակոծությունների ժամանակ շուրջ հազար երեխա ստիպված է պատսպարվել թաքստոցներում։ Նա հավելել է, որ երեխաները սննդի և խնամքի կարիք ունեն։