տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում խաղաղապահներ չեն տեղակայվի. Պորոշենկո

Ուկրաինայում խաղաղապահներ չեն տեղակայվի. Պորոշենկո

105
0

1025607738

Որևէ խաղաղապահ առաելություն Ուկրաինայի տարածքում չի տեղակայվի: Այս մասին այսօր Կիևում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն: Այս մասին հաղորդում է BBC-ին:

«Խաղաղապահ ուժերի տեղակայման փորձը Մերձդնեստրում և այլ սառեցված հակամարտությունների գոտում բերել են նրան, որ երկրները կորցրել են իրենց իշխանությունն այդ տարածքներում», — հայտարարել է Պորոշենկոն:

Նա նշել է, որ Ուկրաինայում գործելու է միայն ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, որի անդամների թիվը վերջերս հասել է 500-ի:

Ուկրաինացի առաջնորդը նշել է, որ դեպի Դոնեցկ ու Լուգանսկ մարդասիրական օգնություն տեղափոխող մարդասիրական շարասյուներն ուղղակի ներխուժում են իրականացրել: «Ռուսաստանը ոտնահարել է մարդասիրական օգնության տրամադրման կանոններն ու հրաժարվել է համագործակցել Ուկրաինայի ու Միջազգային Կարմիր խաչի հետ», — նշել է Պորոշենկոն: