տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում Պուտինի տապալումը կհանգեցնի նրա գահընկեցությանը․ Պիոնտկովսկի

Ուկրաինայում Պուտինի տապալումը կհանգեցնի նրա գահընկեցությանը․ Պիոնտկովսկի

94
0

140318-putin-4a_d3fe04d325fd593814d1483ce833f769

Արևմուտքը պետք է հասկանա, որ Վլադիմիր Պուտինը մեծացնում է խաղադրույքներն Ուկրաինայի պատերազմում, քանի որ նա իր շարժառիթներն ունի։ Նա  գնացել է «վա-բանկ», և գահընկեց կարվի, եթե պարտվի Ուկրաինայում։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին։ Այս մասին հաղորդում է Delfi.It-ը։

Ըստ Պիոնտկովսկու՝ պատժամիջոցները լուրջ հարված են Ռուսաստանին, քանի որ դրանք «դեգրադացնում են առանց այն էլ հետընթաց ապրող Ռուսատսանը»։ Նա նշել է, որ հրադադարը կարևոր էր Պուտինի համար, որպեսզի խոչընդոտի արևմտյան հետագա քայլերին։ «Պատժամիջոցներն աշխատում են և ապագայում էլ գործելու են։ Շատ կարևոր է պարտության մատնել «ռուսական աշխարհի» անչափ վտանգավոր հայեցակարգը, քանի որ այն կհանգեցնի ոչ միայն համաշխարհային, այլ նաև համաշխարհային միջուկային պատերազմի», — ասել է Պիոնտկովսկին՝ նշելով, որ Պուտինի Ռուսաստանն ամեն ինչով հետ է Արևմուտքից, զիջում է ՆԱՏՕ-ին զենքով, և հիմա պետք է շանտաժի ենթարկի բոլորին միջուկային իր զենքով։

Ըստ քաղաքագետի՝ առաջին իսկ լուրջ ձախողումներն արտաքին հարաբերություններում կհանգեցի Պուտինի ջախջախմանը, նրան գահընկեց կանեն։ Պիոնկովկսին կարծիք է հայտնել, որ Եվրոպայում իրականում չեն հասկանում, թե ինչ է անում Պուտինը, և Եվրոպայի առանցքային խաղացողներ Գերմանիային և նրա ղեկավար Անգելա Մերկելին անհրաժեշտ է բացատրել եղելությունը։