Ուկրաինայի արևելքում սկսված հակամարտության հետևանքներն իր վրա զգացել է շուրջ 5 միլիոն մարդ, որից բռնի տեղահանվել է 1.28 միլիոնը։
Այս մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության թվիթերյան պաշտոնական էջում։ «Հակամարտությունից մեկ տարի անց ներքին տեղահանվածների թիվը հասել է 11.228.090-ի, որոնցից 154.635-ը երեխաներ են», — ասվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014 թվականի մարտից Դոնբասում մահացել է 65 երեխա, 174-ը՝ վիրավորվել։ Ընդհանուր առմամբ՝ հակամարտության գոտում տուժել է 1.7 մլն երեխա։