տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում Լենինի հերթական արձանն է ապամոնտաժվել (տեսանյութ)

Ուկրաինայում Լենինի հերթական արձանն է ապամոնտաժվել (տեսանյութ)

88
0

1032945577

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում պատվանդանից ապամոնտաժվել է հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի հերթական հուշարժանը: Այս մասին հայտնում է Dialog.ua-ն:

Ամբողխն արձանը տապալել է՝ վանկարկելով «Աջ սեկտոր» ծայրահեղական կուսակցության անվանումն ու «Ուկրաինա պոնադ ուսե» («Ուկրանինան՝ ամեն ինչից բարձր») ազգայնամոլական կարգախոսը:

Մինչ այդ հուշարձանն արդեն ներկվել էր Ուկրաինայի ազգային դրոշի գույներով՝ դեղին-կապույտ:

2014թ.-ի հեղաշրջումից հետո Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում սկսվել է Լենինի արձանների մասսայական ապամոնտաժման գործընթաց, որ կոչվում է «լենինաթափ»: