Բարեփոխումների ազգային խորհրդում Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական քաղաքական ճգնաժամն ավարտվել է, գրում է Украинская правда-ն:
«Այսօրվա մեր նիստը, որն առաջինն է այս տարվա ընթացքում, վերջակետ է դնում քաղաքական ճգնաժամին»,- ասել է նախագահը: Նա նաև նոր կառավարությունը որակել է, որպես «արհեստավարժ և քաղաքականապես պատասխանատու»:
Պորոշենկոն նաև նշել է, որ Ասոցացման և միասնական առևտրի տարածքի մասին պայմանագիրը պետք է «սեղանի գիրք» դառնա բոլոր պաշտոնյաների համար:
«Բոլոր նախաձեռնությունները, բարեփոխումների ծրագրերը պետք է համաձայնեցված լինեն այս, Ուկրաինայի համար կարևորագույն, փաստաթղթի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը: