տուն Uncategorized Ուկրաինայում կարող է ռազմական դրություն հայտարարվել

Ուկրաինայում կարող է ռազմական դրություն հայտարարվել

137
0

801117

Ուկրաինայի ազգային անվտանգոթւյան և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը չի բացառում, որ Ուկրաինայում կարող է ռազմական դրություն մտցվել, եթե Դոնբասում խաղաղության գործըթնացը տապալվի։

«Այն դեպքում, եթե խաղաղության այս ձևաչափը արդյունք չտա, մենք որևէ այլընտրանք չենք ունենա», — ասել է Տուրչինովը։ Նրա խոսքերով՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հստակ է գնահատում իրավիճակը և ամեն ինչ անում է խաղաղ կարգավորման համար։

«Սակայն նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է, և հավատացե՛ք, որ նա մեկ րոպե անգամ չի երերա, երբ զգա, որ զինված գործողություններին այլընտրանք չկա։ Կարծում եմ, որ այդ որոշումը միանշանակ կայացվելու է։ Համենայնդեպս, խորհուրդը նման որոշման նախագիծ նախապատրաստելու է, երբ գա պահը», — ասել է Տուրչինովը։