Սեպտեմբերի 17-ին Ուկրաինայում կանխվել է Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչի և նրա ուկրաինացի գործընկեր Արսենի Յացենյուկի դեմ մահափորձը, հաղորդում է լեհական ռադիոն:
Նշվում է, որ Ուկրաինայի վարչապետի անվտանգության ծառայությունը մայրուղու վրա հայտնաբերել է գնդացիր: Վարչապետները պետք է ուղևորվեին այդ ճանապարհով: Այս տեղեկությունը հաստատել են նաև Լեհաստանի վարչապետի աշխատակազմից: