Ուկրաինայում զինված հակամարտության հենց սկզբից սպանվել է մոտ 5.5 հազար մարդ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը՝ հրապարակելով նոր զեկույցը։
Բերված տվյալների համաձայն՝ 2014 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ը զոհվել է 5486 մարդ, որոնցից 59-ը երեխաներ են։ Վիրավորների թվում կա 12972 մարդ, այդ թվում՝ 153 երեխա։
Վերջին մեկ շաբաթում զոհերի թիվն ավելացել է 200-ով։