տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորված ևս մի զինվորական է մահացել

Ուկրաինայում բախումների հետևանքով վիրավորված ևս մի զինվորական է մահացել

101
0

620_400_1441031180-6144

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը  քիչ առաջ հայտնել է, որ հիվանդանոցում մահացել է երեկ Գերագույն ռադայի մոտ նռնակի պայթյունից վիրավորված զինվորականներից մեկը: Այսպիսով,  TASS գործակալության փոխանցմամբ, երեկվա բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի:

«Երեկ նռնակի պայթյունից վիրավորված ազգային գվարդիայի ևս մի զինվորական մահացելէ  հիվանդանոցում», — գրել է նախարարը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ երեկ Ռադայի մոտ  տեղի է ունեցել մի քանի հարյուր մարդու  մասնակցությամբ հավաք, որի ժամանակ ցուցարարները բողոքել են Գերագույն ռադայի  կողմից ընդունված սահմանադրության նոր նախագծի դեմ, որով նախատեսվում է Դոնբասի տարածքում հատուկ գոտի ստեղծել :