տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում բացվել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդես

Ուկրաինայում բացվել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդես

106
0

Arno_Babajanian«Գրադարանը մշակույթների երկխոսության կենտրոնն է» նախագծի շրջանակում Սումսկի շրջանային ունիվերսալ գիտական գրադարանի արվեստի բաժնի աշխատակիցները ցուցահանդես են նախապատրաստել «Առնո Բաբաջանյան. ուզում եմ սրտեր հուզել…» խորագրով: Ցուցահանդեսը նվիրված է հայ նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-րդ տարելիցին:

Ցուցահանդեսում ներկայացված են կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին հրապարակումներ, նշանավոր մաէստրոյի մասին հիշողություններ, նոտաների հրատարակություններ ու ձայնագրություններ, հայտնում է Analitikaua-ն:

Գրադարանի այցելուները կարող են լսել Առնո Բաբաջանյանի վոկալ ու գործիքային ստեղծագործությունները, դիտել վավերագրական ֆիլմեր, որոնք նվիրված են հայ ժողովրդի մեծանուն զավակին: