Ուկրաինայի Խարկովի շրջանում զինապահեստում բռնկված հրդեհի տարածքը կճշտեն անօդաչու սարքի միջոցով, իսկ պահեստում պահվում է 138 հազար տոննա ռազմամթերք. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը:
Դատախազն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մարդկային զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ուկրաինայի Խարկովի շրջանի Վերբովկա և Յակովենկովո բնակավայրերում մարդկանց տարհանումը սկսվել է Բալակլեա քաղաքում զինապահեստում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով: