տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում աշխատանքներն է սկսել տեղեկատվական քաղաքականության նախարարությունը

Ուկրաինայում աշխատանքներն է սկսել տեղեկատվական քաղաքականության նախարարությունը

92
0

10714693_359705394185571_890780829_n

Ուկրաինայում իր աշխատանքներն է սկսում տեղեկատվական քաղաքականության նախարարությունը, որի ստեղծման մասին որոշումը կայացվել էր շուրջ մեկ ամիս առաջ: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Յուրի Ստեցը ուկրաինական Вести պարբերականին տված հարցազրույցում:

«Ստեղծման պահից՝ դեպտեմբերի 3-ից մինչ օրս՝ ստեղծված նախարարության միակ աշխատակիցը ես էի: Ես չունեի ո՛չ համապատսխան կնիք, ո՛չ իրավունքներ՝ բացի կառավարության նիստերին մասնակցելու և քվեարկելու հնարավորությունից: Նախարարությունը կսկսի իր աշխատանքներն արդեն հունվարի 19-ին:

Իմ ղեկավարած գերատեչությունը զբաղվելու է տեղեկատվական քաղաքականության ռազմավարության մշակմամբ և տեղեկատվական անվտանգության ապահովմամբ: Այս երկու կարևորագույն ինստիտուտների բացակայությունը բերեց այն հետևանքներին, որը մենք բոլորս տեսնում եք»,- հայտարարել է նախարարը:

Լրատվամիջոցները արդեն հասցրել են զուգահեռներ անցկացնել Ջորջ Օրվելի հայտնի «1984» ստեղծագործության հետ՝ Ստեցի գլխավորած գերատեսչությունն անվանելով «իրականության կամ ճշտի նախարարություն»:

Հենց այս նախարարության պարտականությունների շրջանակում են գտնվում Ուկրաինայի արտաքին իմիջի ստեղծման և «երկրի տեղեկատվական համակարգի վրա արտաքին ազդակների ազդեցության կանխարգելման» գործառույթները: