Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը կախված է եվրոպացիների՝ խաղաղություն հաստատելու նախաձեռնություններից։ Այս մասին հայտարարել է Եվրամիության անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ հարցազրույց տալով La Repubblica-ին։
Նրա խոսքերով՝ խաղաղ կարգավորման փորձի դեպքում կողմերից մեկին զենք մատակարարելը լավագույն քայլը չէ։ «Եթե դա նույնիսկ քննարկում են ԱՄՆ-ում, ապա վերջնական որոշում դեռ կայացված չէ», — ասել է նա։
Այսպիսով, հաստատվում են այն կարծիքները, որ ռուսական կողմը վերջին շրջանում սկսել է հարձակումներ իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայիս սահմաններին մոտ գտնվող քաղաքների վրա, քանի որ մտահոգութոյւն ունի, որ ամերիկյան զենքը կարող է բեկում մտցնել ռազմական գործողություններում։