ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումն ավելի շատ արդյունավետ կլինի այդ երկրի արևելքում իրավիճակի կայունացման համար, քան ընդհակառակը։
«Այն հարցը, թե կլինի՞ արդյոք ցանկացած տեսակի ռազմական օգնություն, որը մենք իրականացնենք Ուկրաինայում, կօգտագործվի՞ հավուր պատշաճի, արդյոք այն չի՞ հայտնվի անցանկալի ձեռքերում, չի՞ հանգեցնի արդյոք դա ագրեսիայի, որին ուրաինացիները չեն կարողանա դիմակայել, ի՞նչ արձագանք կլինի ոչ միայն անջատողականների, այլ նաև Ռուսաստանի կողմից․․․ ահա բոլոր այս հարցերը պետք է հաշվի առնել։ Սակայն իմ դիրքորոշումն այս հարցում հետևյալն է՝ արդյունավետությունն ավելի մեծ է զենքի տրամադրման դեպքում, քան հակառակը», — ասել է Օբաման։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ֆինանսական, քաղաքական և դիվանագիտական շատ ջանքեր են գործադրել իրավիճակը շտկելու համար։ «Ուկրաինացիները պետք է վստահ լինեն, որ մենք կանգնած ենք նրանց մեջքին», — ասել է Օբաման։