Ուկրաինայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Ղրիմ կատարած այցի կապակցությամբ, հայտնում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Մեդվեդևի այցը Ղրիմ վկայում է «ռուսական իշխանությունների կողմից Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ անարգանքի, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտման» մասին:
Ընդ որում` Ուկրաինայի ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ՌԴ ԱԳՆ-ին է ուղարկվել համապատասխան բողոքի նոտա: