տուն Լուրեր Ուկրաինայի ժողովուրդն իր ընտրությունը կայացրել է ԵՄ օգտին. Իվան Կուխտա

Ուկրաինայի ժողովուրդն իր ընտրությունը կայացրել է ԵՄ օգտին. Իվան Կուխտա

111
0

MHM86140-copy

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ խորհրդարանական ընտրությունները, ասաց, որ դրանք ամբողջովին արտահայտում են ուկրաինացի ժողովրդի ընտրությունը:

«Շնորհակալ եմ, որ նման հետաքրքրություն առաջացրեցին Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները: Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև միջազգային հանրության շրջանում: Առաջին հերթին ընտրություններին արձագանքել են Եվրախորհուրդը և Եվրախորհրդրի Խորհրդարանական վեհաժողովը: Ընտրությունների արդյունքում կարելի է ասել, որ Ուկրաինայի ժողովուրդն իր ընտրությունը կայացրել է ԵՄ օգտին: Այդ ընտրությունների արդյունքներն ընդունել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, օրինակ` այնպիսին, ինչպիսին ԵԱՀԿ-ն է»,- ասաց նա:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանաբար կընդունի Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունները: Գիտեք, որ ընտրությունները ամբողջ Ուկրաինայում չեն ընթացել, առաջին հերթին` Ղրիմում դրանք չեն ընթացել: Բայց հնարավոր է, որ դրանք անցկացվեն նաև Ուկրաինայի մյուս շրջաններում: