տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում Սերգեյ Փարաջանովի անունով փողոց է հայտնվել

Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում Սերգեյ Փարաջանովի անունով փողոց է հայտնվել

148
0

zitkomՈւկրաինայի Ժիտոմիր քաղաքում հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով փողոց է հայտնվել: Համապատասխան կարգադրությունը փետրվարի 19-ին ստորագել է քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինը, փոխանցում է Analitikaua-ն:

Քաղաքապետի խոսքով՝ Փարաջանովը անհատականություն է, որը միավորում է հայերին, վրացիներին եւ ուկրաինացիներին:

Ժիտոմիրի հայերի մարզային համայնքի՝ «Էրեբունիի» գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինին աջակցության եւ Բարանովի փողոցը Փարաջանովի անունով վերանվանելու համար: