Այսօր Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան հաստատել է մի օրինագիծ, որով Ռուսաստանը համարվել է ագրեսոր երկիր։ Այս մասին հաղորդում է UNIAN-ը։
Քիչ անց Ռադան Դոնեցկի ժողովրդական հանրապետությունն ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ։ Օրինագծին կողմ է քվեարկել 271 պատգամավոր անհրաժեշտ 226-ի փոխարեն։