տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի վարչապետը կարգադրել է ոտքի հանել ազգային գվարդիայի բոլոր ուժերին

Ուկրաինայի վարչապետը կարգադրել է ոտքի հանել ազգային գվարդիայի բոլոր ուժերին

95
0

iiiiiiiiiiiiiiiii

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարգադրել է ազգային գվարդիայի ղեկավար Ալեքսանդր Կրիվենկոյին փողոցներում հսկողություն սահմանելու և քաղաքացիներին պաշտպանելու համար ոտքի հանել բոլոր ուժերին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նման հայտարարությամբ Յացենյուկը հանդես եկել ուժային կառույցների ղեկավարների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ ունեցած սելեկցիոն խորհրդակցության ժամանակ:

Կրիվենկոն իր հերթին տեղեկացրել է, որ ազգային գվարդիայի ուժերի մի մասն արդեն իսկ ծառայություն է իրակացնում խստացված ռեժիմով: Յուրաքանչյուր շրջանային կենտրոնում ստեղծված են համապատասխան շտաբներ, որոնց հրաման է տրվել առավելագույն քանակով մարդկանց ընդգրկել հասարակական կարգի պահպանության գործում:

«Հրաման է տրվել խստացնել նաև կարևոր պետական օբյեկտների հսկողությունը, ինչպիսիք են ատոմակայանները, գործարանները, էներգամատակարարման օղակները: Այս աշխատանքներում կներգրավվի նաև համապատասխան զրահատեխնիկա»,- հավելել է ազգային գվարդիայի ղեկավարը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան մարմիններին սեղմ ժամկետներում ներկայացնել նախագիծ, թե ինչպիսի փոփոխություններ պիտի կրի ազգային տնտեսությունը, եթե հայտնվի պատերազմական իրավիճակում: