տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման համար թղթի վրա գրված որոշումները քիչ են. Անգելա Մերկել

Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման համար թղթի վրա գրված որոշումները քիչ են. Անգելա Մերկել

89
0

20150122_merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իտալիայի վարչապետ Մատե Ռենցիի հետ Ֆլորենցիայու տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է հստակ առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեզ անհրաժեշտ է քննարկել տեղի ունեցող գործընթացները, որպեսզի ունենանք որոշակի հստակություն, այլ ոչ միայն թղթի վրա գրված որոշումներ»- հայտարարել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը նաև կողմ է արտահայտվել «նորմանդական քառյակի» ձևաչափով հանդիպումների կազմակերպմանը և Մինսկի համաձայնագրի կետերի իրականացմանը:
Ավելի վաղ ծրագրվում էր, որ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկեն հունվարի վերջին Աստանայում: Սակայն վերջին շաբավա ընթացքում Դոնբասում իրավիճակի կտրուկ սրացումը խառնել է բոլորի խաղաքարտերը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Աստանայում նախատեսված հանդիպման անցկացումը հարցականի տակ է: