տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի կառավարող կոալիցիան դադարեցրեց իր գոյությունը

Ուկրաինայի կառավարող կոալիցիան դադարեցրեց իր գոյությունը

81
0

Rada-11«Սամոպոմոշչ» խմբակցությունը հայտարարել Է Գերագույն ռադայում «Եվրոպական Ուկրաինա» կառավարող կոալիցիայից դուրս գալու մասին: Այդպիսով՝ «Սամոպոմոշչի» դուրս գալը հանգեցրել Է խորհրդարանական մեծամասնության փլուզման. կոալիցիայի պատգամավորների թիվը պակաս Է անհրաժեշտ 226-ից:

«Սամոպոմոշչ»-ը, որը Ռադայում ներկայացված Է 33 պատգամավորներով, դարձել Է կոալիցիան լքած երրորդ կուսակցությունը՝ Օլեգ Յաշկոյի Արմատական կուսակցությունից եւ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ից հետո:

Փետրվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկություն Է անցկացրել Արսենի Յանցենյուկի կառավարությանն անվստահության հայտնելու շուրջ: Նիստի արդյունքում որոշումը անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքեց: Պաշտոնաթողության օգտին հանդես եկան «Բատկիվշչինա»-ի, «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի», «Սամոպոմոշչի» եւ Արմատական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը: Դեմ քվեարկեցին Յացենյուկի «Ժողովրդական ճակատը», «Ընդդիմադիր դաշինքը» եւ «Վերածնունդը»:

Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը կոալիցիան լքել Էր տակավին անցյալ տարվա սեպտեմբերին՝ ի նշան ապակենտրոնացման մասին Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու դեմ բողոքի: