Կիևը, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել կրակի դադարեցման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Կարող եմ ասել, որ երեկ կողմերն իրոք կարողացել են պայմանավորվել կրակի դադարեցման և զորքերի հետ հեռացման վերաբերյալ: Կիևն իր կողմից տվել է համապատասխան երաշխիքներ, անջատողականները նույնպես պատրաստակամություն են հայտնել», — ասել է աղբյուրը:
Ժամեր անց Մինսկում սպասվում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները: