Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը առավոտյան նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է LB.ua կայքը՝ վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրները:
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի՝ Գլխավոր դատախազության աղբյուրները նույնպես հայտնել են, որ գլխավոր դատախազը համաձայնել է հրաժարական տալ եւ դիմում է ներկայացրել նախագահ Պորոշենկոյին:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտնել էր, որ հանդիպել է Շոկինի հետ, որպեսզի խնդրի նրան հեռանալ:
Նման խնդրանքով նախագահը դիմել է վարչապետ Արսենի Յացենյուկին, որի արձագանքը դեռ հայտնի չէ: Նախօրեին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պատրաստակամություն էր հայտնել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին: