Ուկրաինայի Գերագույն ռադան ընթացք է տվել օրինագծին, որի համաձայն՝ Ուկրաինայում առաջարկում են Ռուսաստանը կոչել Մոսկովիա:
Գերագույն ռադան կուսումնասիրի օրինագիծը, որն արգելում է օգտագործել «Ռուսաստան» բառը Ռուսաստանի Դաշնության մասին խոսելիս: Փաստաթուղթը դրվել է Ռադայի օրակարգում, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:
Օրինագիծը նախատեսում է, որ «Ռուս» կամ «Ռուսաստան» անվանումը Ուկրաինայի պատմական անվանումն է: Այդ պատճառով փաստաթուղթն առաջարկում է արգելել Ուկրաինայի պատմական անունն օգտագործել որպես Ռուսաստանի Դաշնության հոմանիշ: «Ռուսաստան» անվանման փոխարեն նախագիծն առաջարկում է օգտագործել «Մոսկովիա» անունը:
Օրինագիծը Գերագույն ռադա էր ներկայացվել 2015թ. հուլիսին: