Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊկ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Vesti24-ին տված հարցազրույցում։
«Հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ նաև Լեռնային Ղարաբաղին», — ասել է Բորդյուժան։ Նրա խոսքերով՝ ՀԱԿՊ-ի ղեկավարության դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորում փնտրել Ուկրաինայում։