Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջին անգամ օգտագործել է «Նովորոսիա» տեղանունը Ուկրաինայի արևելքում կարգավորման պայմանների մասին հայտարարության մեջ։
Ուկրաինայի արտգործնախարարությունը ռուսաստանցի գործընկերներին ցույց է տվել, թե իրականում որտեղ է գտնվում Նովոռոսիան՝ Ռուսաստանի Պրիմորյե երկրամասի Շտոկովսկի շրջանում։
Հիշեցնենք, որ Նովոռոսիա եզրույթը շրջանառության մեջ են դրել ռուսաստանցի մի շարք ազգայնականներ՝ նշելու համար այն տարածքը, որոնց վրա ներկայում գործում են Դոնեցկի և Լուգանսկի տխրահռչակ ինքնահռչակ հանրապետությունները։
#Україна #Ukraine pic.twitter.com/erVR3KGL5g
— MFA of Ukraine (@MFA_Ukraine) September 25, 2014