տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան ԵՄ-ից 97 մլն եվրո կստանա ապակենտրոնացման համար

Ուկրաինան ԵՄ-ից 97 մլն եվրո կստանա ապակենտրոնացման համար

127
0

eu-ukraine-eastern-partnershipՀաղորդվում է, որ նոր ծրագիրը նախատեսված է  4 տարվա համար եւ կուղղվի տեղական ինքնակառավարման բարեփոխմանն աջակցությանը, ապակենտրոնացմանը եւ շրջանային զարգացմանը:

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) եւ Ուկրաինայի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել ապակենտրոնացման ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ.  «U-LEAD-ը Եվրոպայի հետ. Ուկրաինայի համար տեղական մակարդակում իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման,  հաշվետվության մեծացման եւ զարգացման» ծրագրի արժեքը 97 մլն եվրո է, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Հաղորդվում է, որ նոր ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար եւ ուղղված է տեղական ինքնակառավարման բարեփոխմանն աջակցությանը, ապակենտրոնացմանը եւ շրջանային զարգացմանը:

Նախօրեին ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության եվրոհանձնակատար Յոհաննես Խանը հայտնել է, որ ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինային տրամադրել  600 մլն եվրո օգնության երկրորդ տրանշը:

Նա հավելել է, որ օգնությունը կտրամադրվի ԱՄՀ-ի առջեւ բարեփոխումների պարտավորությունների կատարման պայմանով: