Ղրիմում և Սևաստոպոլում ավելի քան 600 հազար մարդ մնում են առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«20։00-ի դրությամբ առանց էլեկտրաէներգիայի էր մնում Ղրիմի Հանրապետությունում 493 հազար մարդ, Սևաստոպոլում՝ 115 հազար մարդ», — ասել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունում։
Ներկայում նախարարությունը օպերատիվ ռեժիմով հետևում է իրավիճակի զարգացմանը, էլեկտրամատակարարման կառավարումը ամբողջությամբ ստանձնել է Մոսկվան։