տուն Լուրեր Ուկրաինան Ռումինիայից գազ կներմուծի

Ուկրաինան Ռումինիայից գազ կներմուծի

129
0

1455996178_poroshenk

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պետք է արագացնել Ռումինիայից գազի փոխադրման ենթակառուցվածքների պատրաստման աշխատանքները: Դրա մասին նա ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանեսի հետ հանդիպման ժամանակմա, փոխանցում է ТАСС-ը:
«Ես առաջարկել եմ հաձայնագիր ստորագրել, որով մենք մեր գազային ենթակառուցվածքները կմիավորենք. Ռումինիան կդառնա հերթական պետությունը, որն Ուկրաինային գազ է մատակարարում»,-ասել է Պորոշենկոն:

Նշենք, որ ներկայումս Ուկրաինան գազ է ներմուծում Սլովակիայից, Հունգարիայից և Լեհաստանից: