տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան պատրաստ է ռուսական գազ գնել

Ուկրաինան պատրաստ է ռուսական գազ գնել

83
0

Production Facilities At OAO Gazprom Neft's RefineryՈւկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը ներկայացրել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության միջև գազի շուրջ պայմանագրից մի հատված: Նրա խոսքերով` Ուկրաինան մտադիր է վերսկսել բանակցությունները ջեռուցման սեզոնից հետո, այսինքն` ըստ առաջին եռամսյակի արդյունքների, գրում է Interfax-ը:

«Կարևոր է սկզբունք ձևավորել ոչ միայն երկրորդ եռամսյակի համար, այլ նաև առավել երկարատև ժամանակաշրջանի: Տեսնենք, թե ինչպես կզարգանա շուկան, քանի որ հաջորդ տարի զգալիորեն նվազեց սպառումը, որը հնարավորություն է տալիս նոր հավասարակշռություն ձևավորել այն ըմբռնմամբ, որ արտաքին մատակարարումներից կախվածությունն ավելի քիչ կլինի: Այդ պատճառով էլ կլինի դա Ռուսաստանը կամ եվրոպական ուղղություն, գործոնները շատ կլինեն»,- հայտարարել է նախարարը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ մինչև մարտի վերջ ամեն ինչ կկարգավորվի: