տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան պատրաստ է փետրվարի 25-ից վերականգնել ռուսական բեռնափոխադրումների տարանցումը

Ուկրաինան պատրաստ է փետրվարի 25-ից վերականգնել ռուսական բեռնափոխադրումների տարանցումը

70
0

Flag_of_Ukraine_and_RussiaՈւկրաինայի կառավարությունը որոշել է բավարարել ռուսական բեռնատարների տարանցումը արգելաբացելու մասին Ենթակառուցվածքների նախարարության առաջարկը։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։

Հաղորդվում է, որ տարանցումը կգործի փետրվարի 25-ից՝ ժամը 00։00-ից։

«Ենթակառուցվածքների նախարարության առաջարկն է ընդունել Ռուսաստանի առաջարկն ու մինչեւ Ուկրաինա տարանցումը վերականգնել, սակայն միայն համարանիշերից անկախ տարանցիկ հոսքերի անվտանգությունն ապահովելու համար։ Ես Ավակովին խնդրել եմ օգնել վերականգնել Ուկրաինայի տարածքով տարանցիկ հոսքերի անարգել անցումը»,- ասել է ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկին։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ միջոցներն ընդունվել են փոխադարձության սկզբունքով։