տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան. ՄԱԿ

Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան. ՄԱԿ

87
0

IMG_0682-1024x584

Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք վերաբերում են իր ապագայոն: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարի տեսակետը հետևյալն է. Ուկրաինան, ինչպես կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր, իր ապագայի վերաբերյալ որոշումներ ընդունելու ինքնիշխան իրավունք ունի», — նշել է Դյուժարիկը:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադան վերացրել է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի փոփոխման վրա սահմանված արգելքը:

Ռուսաստանն արդեն հասցրել է այս քայլը դատապարտել՝ այն որակելով թշնամական: