Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինական բանակն իր վիճակի է նվաճել Ռուսաստանը։ Այս մասին նա ասել է ուկրաինական 24 հեռուստաալիքի եթերում։
«Ուկրաինայի հիմնական բացթողումները հակատանկային հին համակարգերն են։ Սակայն ավելի նորերն ունի ԱՄՆ-ն, և, եթե նրանք դա փոխանցեն Ուկրաինային՝ Ուկրաինան կպայթեցնի ռուսական առաջին 50 տանկերը, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի», — վստահութոյւն է հայտնել Վրաստանի նախագահը։ «Մեր (վրացական) սպաները, որոնց նախապատրաստել են ամերիկացիները, հիմա մարզում են մեր զինվորներին։ Նրանք պատմում են, որ ուկրաինական զինվորների ոգին լավագույնն է աշխարհում։ Եթե նրանք ունենան համապատասխան գիտելիք, հմտություններ և զենք, կկարողանան նվաճել ամբողջ Ռուսաստանը», — ասել է Սաակաշվիլին։
Սակաշվիլին կարծում է, որ մեծ է հնարավորությունը, որ ԱՄՆ-ն զենքով օգնի Ուկրաինային։ «Նրանք նկատել են ուկրաինական ժողովրդի պայքարի մեծ ցանկությունը։ Տեսել են, որ Ուկրաինան պատրաստ է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, ինչն ԱՄՆ-ում կարևորում են», — ասել է նա։