տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան հրաժարվում է Դոնբասում վերսկսել ռազմական գործողությունները

Ուկրաինան հրաժարվում է Դոնբասում վերսկսել ռազմական գործողությունները

80
0

1403446036_mid-ukraina1-711x460

Ուկրաինան մտադիր չէ Դոնբասում ռազմական գործողություններ վերսկսել, այլ պատրաստվում է վերականգնել այդ շրջանի նկատմամբ վերահսկողությունը քաղաքական միջոցներով: Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը` զրուցելով գերմանական Rheinische Post պարբերականի հետ:

Այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պատարստվո՞ւմ է  զենքով վերադարձնել Դոնբասը, նա տվել է բացասական պատասխան: «Նման ռազմական օպերացիան վնաս կհասցներ նաև խաղաղ բնակչությանը, մեր ուկրաինացի համաքաղքացիներին: Իսկ նրանց վիճակն առանց այն էլ ծանր է», — ասել է նա: Կլիմկինի խոսքերով՝ չնայած հրադադարի խախտումներին, Ուկրաինայի իշխանությունները շարունակում են հետևել Մինսկի պայմանավորվածություններին:

Ըստ նախարարի` Դոնեցկում և Լուգանսկում սոցիալական իրավիճակը սրվում է, և Կիևը հնարավորինս փորձում է աջակցել այնտեղի բնակիչներին: Կլիմկինը նաև հավաստիացրել է, որ Ուկրաինան չի դադարելու պայքարել Ղրիմի համար: