տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան Ղրիմին տոն օրերին կարող է զրկել լույսից

Ուկրաինան Ղրիմին տոն օրերին կարող է զրկել լույսից

94
0

Candles_flame_in_the_wind-other

Ուկրաինան Ղրիմը Ամանորի տոներին կարող է թողնել առանց էներգամատակարարման։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարությունում Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելևը։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Մտավախությունները միշտ կան։ Առաջինը, դա կարող է կապված լինել տեխնիկական խնդիրների և Ուկրաինայի էներգահամակարգի խնդիրների հետ։ Այդ պատճառով, իհարկե, ուշադիր հետևելու ենք և նախապատրաստելու հակավթարային միջոցառումներ, եթե դրա կարիքը լինի», — ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինան ամբողջությամբ հոսանքազրկել էր Ղրիմը։ Հոսանքազրկումը տևել էր մի քանի ժամ։ Ղրիմը գրեթե ամբողջությամբ կախված է Ուկրաինայից էներգամատակարարումից։