տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան գազի դիմաց Ռուսաստանին ևս 3 միլիարդ դոլար կվճարի. եվրահանձնակատար

Ուկրաինան գազի դիմաց Ռուսաստանին ևս 3 միլիարդ դոլար կվճարի. եվրահանձնակատար

143
0

PETROLIO : UE PROPONE STOP A TRIVELLE E NUOVE REGOLE PER LA SICUREZZA

Ուկրաինան մատակարարված ռուսական գազի դիմաց «Գազպրոմին» մինչև հոկտեմբերի վերջ ևս 2 միլիարդ դոլար կվճարի: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերին:

Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ, մինչև տարվա վերջ պաշտոնական Կիևը ռուսական կողմին կփոխանցի նվազագույնը 3 միլիարդ դոլար: ««Գազպրոմը» մոտակա 5 ամիսների ընթացքում Ուկրաինային 5 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի այն պայմանով, որ մարվի շուրջ 2 միլիարդի հասնող նախկին պարտքն ու մատակարարման գինը հաշվարկվի 1000 խորանարդ մետրի դիմաց 385 դոլար սակագնով:

Պայմանավորվածությունները կողմերի միջև վերջնականապես կհաստատվեն երկուշաբթի-երեքշաբթի օրերին, և մենք կհանդիպենք մյուս շաբաթվա վերջին Բեռլինում՝ ստորագրելու պարտադիր արձանագրությունը», — նշել է եվրահանձնակատարը:

Էտինգերի խոսքերով՝ Եվրոպայի անխափան գազամատակարարումն ապահովելու համար Ուկրաինան պետք է ստանա 5-ից 10-12 միլիարդ խորանարդ մետր գազ: