տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան ֆինասական խնդիրների պատճառով չի մասնակցի Եվրատեսիլ 2015-ին

Ուկրաինան ֆինասական խնդիրների պատճառով չի մասնակցի Եվրատեսիլ 2015-ին

99
0

Eurovision-Song-Contest-2015-Austria

Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը (ՈւԱՀ), համաձայն Եվրոպական հեռարձակողների միության հետ երկկողմ պայմանագրի, որոշում է ընդունել հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Ուկրաինայի անկայուն ֆինանսական ու քաղաքական իրավիճակը և երկրի արևելքում ընթացող ռազմական գործողությունները ՈւԱՀ-ին ստիպել են կենտրոնանալ գլխավորի՝ Ուկրաինայում հասարակական հեռարձակման ցանցի հնարավորին արագ ձևավորման վրա: «Դրա հետ կապված՝ ստիպված ենք առավելագույնս կրճատել բոլոր ծախսերը», — մանրամասնել է ընկերությունը:

«Հասկանում ենք, որ «Եվրատեսիլը» հեղինակավոր նախագիծ է: Սակայն մենք իրավունք չունենք ինչ-որ բան վատ անելու: Իսկ լավ անելու համար ուղղակի միջոցներ չունենք: Այս պատճառով էլ նման որոշում է ընդունվել», — իրավիճակն է մեկնաբանել ՈւԱՀ գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան:

Ընկերությունը, սակայն, հույս ունի, որ արդեն 2016թ.-ին կկարողանա իր ներկայացուցչին ուղարկել համաեվրոպական այս երգի մրցույթին:.