տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան և Ռուսաստանը կգրանցեն ՀՆԱ-ի ամենամեծ անկումը. Bloomberg

Ուկրաինան և Ռուսաստանը կգրանցեն ՀՆԱ-ի ամենամեծ անկումը. Bloomberg

71
0

Inside DTEK Holdings BV Thermal Energy Plant

Bloomberg գործակալությունը կազմել է 2015 թվականի արդյունքներով աշխարհի վատագույն տնտեսությունների վարկանշային աղյուսակը ` հաշվի առնելով տնտեսագետների և ներդրումների հարցումների արդյունքները ապրիլ և հունիս ամիսներին:

Այս աղյուսակի «առաջատարը» Ուկրաինան է, որի տնտեսությունը 2015 թվականի արդյունքներով կնվազի 4 տոկոսով: Նրան հաջորդում է Ռուսաստանը` 3,5 տոկոս, ինչը պայմանավորված է միջազգային պատժամիջոցներով և նավթի գների անկմամբ: Եռյակը եզրափակում է Բրազիլիան` 1,6 տոկոսով: Տնտեսության ամենամեծ անկման ցուցանիշով տասնյակում են Արգենտինան, Շվեյցարիան, Խորվաթիան, Սերբիան, Հունաստանը, Իտալիան և Ղազախստանը: