Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը և Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը պայմանավորվել են ամբողջությամբ վերացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումները, հայտնում է Ռիա Նովոստին`վկայակոչելով Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության մամուլի հաղորդագրությունը:
Մասնավորապես` դա վերաբերում է ավիափոխադրողների թվին ու չվերթների հաճախությանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այս պայմանավորվածությունը յուրաքանչյուր կողմից փոխադրումներ կարող էր իրականացել ընդամենը 1 ընկերություն, իսկ չվերթները կազմակերպվում էին շաբաթական 3 անգամ: