Ուկրաինան որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել Ղրիմի հետ երկաթուղային կապը։ Ուկրաինական կողմն այս մասին նաև տեղեկացրել է Բելառուսի երկաթգծի ղեկավարությունը, որը նույնպես չեղյալ է հայտարարել Մինսկ-Սիմֆերոպոլ չվերթը։
«Այս օրվանից ուկրաինական բոլոր գնացքների չվերթները չեղյալ են հայտարարվել», — ասել է Ղրիմի երկաթգծի ղեկավար Անդրեյ Կարակուլկինը։
Նշվում է, որ թերակղզու և Ուկրաինայի միջև աշխատում էր տասն ուղղություն, սակայն դրանք ամբողջությամբ չեղյալ են հայտարարվել։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Ուկրաինան օրը մի քանի անգամ ամբողջությամբ դադարեցնում է Ղրիմի էներգամատակարարումը։