Ուկրաինայի դատախազությունը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղադրել է հանցավոր խումբ ստեղծելու մեջ, որի նպատակն էր իշխանության բռնազավթումը: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Գլխավոր դատախազ Վիտալի Յարյոման հայտնել է, որ Յանուկովիչը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի վրա, որը չեղյալ էր հայտարարել 2004 թվականի սահմանադրական բարեփոխման որոշումը: Այդ որոշմամբ Ուկրաինան վերածվում էր կիսանախագահական պետության:
Գլխավոր դատախազը նաև նշել է, որ իրենք դիմել են Ռուսաստանին՝ Յանուկովիչին արտահանձնելու խնդրանքով: